Skip to main content

Ժամանակակից բիզնեսը կարիք ունի որակյալ լոգիստիկայի, մաքսային ձևակերպումների, պահեստավորման, դիստրիբուցիայի /բաշխման/, որոնք նպաստում են կայուն զարգացմանը։  «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի այս բլոկը ամբողջական  կառույց է, որը հնարավորություն է տալիս մասնավոր և կորպորատիվ հաճախորդներին ընտրելու նպատակահարմար հուսալի և բարձրորակ ծառայությունների լայն շրջանակ: Այս բլոկի ընկերությունների առաքելությունն է կազմակերպել ապրանքների շարժի լիարժեք շղթան՝ սկսած տարբեր երկրներից մինչև Հայաստան ապրանքների միջազգային բեռնափոխադրումների իրականացումը, Հայաստանի մաքսային տարածք մտնելուց մինչև դրանք վաճառասեղաններ ուղարկելը՝ դրանով իսկ ապահովելով ռազմավարական և մարտավարական պլանավորման հնարավորութունը: Բարձր որակավորում ունեցող մասնագետները, տարիների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը հնարավորություն են տալիս «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի տվյալ բլոկին ապահովել լոգիստիկայի, մաքսային ձևակերպումների, պահեստավորման և դիստրիբուցիայի /բաշխման/ ծառայությունների ամբողջական շարքը:

Ունենալով տարածաշրջանում նմանը չունեցող, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պահեստային համալիրի հնարավորությունները, մենք մասնագիտանում ենք տարածաշրջանի պահանջմունքների բավարարամանն ուղղված տարբեր ապրանքների համար կոնսիգնացիոն պահեստների կազմակերպման գործում:

Առաջարկում ենք առանձնացված պահեստային տարածքներ և դիստրիբուցիա /բաշխում/ ինչպես պահեստավորման և պահպանման հատուկ պայմաններ չպահանջող ապրանքների, այնպես էլ սննդամթերքի, դեղամիջոցների և բժշկական նշանակության պարագաների, կենսաակտիվ սննդային հավելումների, ինչպես նաև հարդեղագործական արտադրանքի /պարաֆարմացիա/,  կոսմետիկայի, հիգիենայի և այլ ապրանքների համար, որոնց պահեստավորումը, պահպանումը և դիստրիբուցիան /բաշխումը/ պահանջում են հատուկ պայմաններ: Տարածքները համալրված են համապատասխան սարքավորումներով, այդ թվում՝ օդորակման համակարգերով` ապահովելով տարբեր ջերմային ռեժիմներ.  -30, -18°C, (+2°C – +8°C), (+8°C – +15°C), (+15°C – +25°C):  Այս ոլորտներում «ԱՄՕ ԳՐՈՒՊՆ»-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

Այս էջի միջոցով Դուք կարող եք դիմել Ձեզ անհրաժեշտ ծառայության համար

Դիմում