Skip to main content

Մեր մասին

«ԱՄՕ  ԳՐՈՒՊ»-ը  դիվերսիֆիկացված գիտաարտադրական, առևտրախորհրդատ­վա­կան ընկերությունների խումբ է, որն իր գործունեությունն իրականացնում է երկրի տնտեսության առաջատար ճյուղերում՝ գիտության, արդյունաբերության, այդ թվում գյուղատնտեսության ոլորտներում, ֆինանսական, խորհրդատվական, ծառայությունների և առևտրի, տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման ոլորտներում, միավորելով ավելի քան 10 ընկերությունների: 2014 թվականին հիմնադրվելուց ի վեր «ԱՄՕ  ԳՐՈՒՊ»-ը շարունակաբար ավելացնում է իր կարողություն­ները և վստահորեն շարժվում զարգացման ճանապարհով՝ ամրապնդելով իր դիրքերը շուկայում՝ միաժամանակ բացելով նոր հեռանկարներ այլ ոլորտներում իր ծրագրերի իրականացման համար: Խմբի ընկերություններն ակտիվներ են կառավարում  Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում և նպատակաուղղված են իրենց ներկայության տարածաշրջանների բնակչության դինամիկ զարգացմանը, աճի և բարեկեցության ամրապնդմանը:

Բիզնեսի դիվերսիֆիկացվածությունը, տարիներ շարունակ իր կայունությունն ապացուցած մենեջմենթի կառուցվածքն ու համակարգը, սեփական գիտաարտադրական, ֆինանսատեխնիկական և բարձր որակավորում ունեցող մասնագիտացված և կառավարչական կադրային ռեսուրսների վրա հիմնված երկարաժամկետ նպատակաուղղված ռազմավարությունը՝ սրանք են Խմբի հաջողությունների կայունության առանցքային բադադրիչները: «ԱՄՕ  ԳՐՈՒՊ»-ն  ինքնաբավ կառույց է, որն ինքնուրույն կարող է լուծել տարբեր բովանդակության և բարդության խնդիրներ, մշակել տարբեր բովանդակության և բարդության  տեխնոլոգիական լուծումներ, տեխնոլոգիական սխեմաներ և դրանք ներդնել արտադրության մեջ։  Սեփական արտադրական հզորությունները հուսալի հիմք են «ԱՄՕ  ԳՐՈՒՊ» խմբի կայուն զարգացման համար: Սեփական ներուժին ապավինելը, անսահման հավատն ու նպատակասլացությունը, ոչ թե ժամանակին համընթաց քայլելը, այլ առկա հնարավորություններից մեկ քայլ առաջ գնալը՝ սրանք են հիմնական հատկանիշները, որոնք «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբին հիմնադրման օրվանից ի վեր օգնում են զարգանալ իր բազմաբնույթ գործունեության բոլոր ուղղություններով և բացել նոր ուղենիշներ բիզնեսի համար: