Ժամանակակից բիզնեսին անհրաժեշտ են բարձրորակ ֆինանսական պրոդուկտներ և ծառայություններ, հաշվապահություն, աուդիտ, բիզնես վերլուծություն՝ նպաստելով կայուն զարգացմանը: «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի այս բլոկը ամբողջական  կառույց է, որը հնարավորություն է տալիս մասնավոր և կորպորատիվ հաճախորդներին ընտրելու նպատակահարմար հուսալի և բարձրորակ ֆինանսական պրոդուկտների, հաշվապահական և աուդիտորական ծառայությունների լայն տեսականի, բիզնեսի ամբողջական և օբյեկտիվ վերլուծություն: Այս բլոկի ընկերությունների առաքելությունն է ապահովել մեր հաճախորդների ֆինանսական գործառնությունների հուսալիությունն ու կանխատեսելիությունը, վերլուծել նրանց ֆինանսական վիճակի հեռանկարային հնարավոր զարգացումները, յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի, կոնկրետ հաճախորդի համար՝ ելնելով տվյալ բիզնեսի առանձնահատկություններից՝ մշակել և առաջարկել արդյունավետ, օպտիմալ համալիր լուծումներ:

«ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խումբն ունի տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի հետ աշխատելու կուտակված փորձ: Ունենալով լայն կապեր օտարերկրյա տարբեր ներդրումային ընկերությունների հետ և տիրապետելով մեր տարածաշրջանի բիզնես մշակույթի առանձնահատկություններին, մենք հեշտությամբ կարողանում ենք զուգակցել երկու աշխարհայացքները` օտարերկրյան և հայկականը՝ ի շահ բիզնես գաղափարների առաջխաղացման և դրանց իրագործման: Այն, ինչ մյուսներին չի հաջովում, մեզ հաջողվում է, քանի որ մեր օտարերկրյա գործընկերները, ներդրումային ընկերությունները վստահում են մեզ, և մենք գիտենք, թե ինչպես աշխատել նրանց հետ  և ունենալ հաջողություններ:

Տարիների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբին հնարավորություն է տալիս իրականացնել բիզնես ծրագրի ամբողջ ցիկլը. ծրագրի հայեցակարգի մշակումից, անհրաժեշտության դեպքում ներդրողի ներգրավումից, մինչև ծրագրի իրականացումը և դրա հետագա կառավարումը:

Բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են բիզնես վերլուծություն և դրանով իսկ բացահայտում են բիզնեսի վիճակի օբյեկտիվ պատկերը՝ նպաստելով մեր հաճախորդների գործունեության զարգացմանը:

Ֆինանսները սիրում են հաշվառում և մտածված կառավարում: Հենց  դա է ապահովում «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի այս բլոկը ցանկացած բիզնեսի ձևավորման և զարգացման սկզբից՝ մատուցելով հաշվապահական և աուդիտորական ծառայություններ: Բացի վերոհիշյալից նշված ոլորտներում «ԱՄՕ ԳՐՈՒՊ»-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները.

  • Համալիր բիզնես վերլուծություն ֆինանսական, հաշվապահական, կառավարման / անհրաժեշտության դեպքում նաև իրավաբանական/ տեսանկյունից
  • Հաշվապահության վարում
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում ՊԵԿ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
  • Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների պլանավորում, հաշվառում և վճարում
  • Հարկային բեռի օպտիմալացում
  • Հաշվապահական քաղաքականության մշակում
  • Հաշվապահության վերականգնում, ստուգում, ավտոմատացում
  • Կազմակերպում հարկային ստուգումներին մասնակցություն
  • Հարկային խորհրդատվության տրամադրում
  • Կադրային գործի հաշվառում
  • Աուդիտորական խորհրդատվության տրամադրում
  • Կազմակերպությունում աուդիտի իրականացում
  • Կազմակերպության գլխավոր հաշվապահի պատրաստում, վերապատրաստում
  • Հաշվապահների պատրաստում և վերապատրաստում, դասընթացներ
  • Պրոֆեսիոնալ հաշվապահների պատրաստման դասընթացներ
  • ՀԾ-ի ուսուցում
  • Ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետության գնահատում
  • Ֆինանսական արդյունքների գնահատում, արդյունքների և ծախսերի համադրում
  • Չօգտագործված ռեզերվների բացահայտում
  • Վերլուծությունների արդյունքների հիման վրա գործունեության ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում
  • Բիզնես գործընթացների գնահատում և որակի բարելավում, կազմակերպության գործարար միջավայրի գնահատում
  • Կառավարման խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում կառավարման նոր համակարգի մշակում և ներդրում

Այս էջի միջոցով Դուք կարող եք դիմել Ձեզ անհրաժեշտ ծառայության համար

Դիմում