Ժամանակակից բիզնեսը որակյալ մարքեթինգային հետազոտությունների կարիք ունի, որոնք նպաստում են կայուն զարգացմանը: «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի այս բլոկը ամբողջական կառույց է, որը հնարավորություն է տալիս մասնավոր և կորպորատիվ հաճախորդներին ընտրելու նպատակահարմար հուսալի և բարձրորակ ծառայությունների լայն շրջանակ: Բարձր որակավորում ունեցող մասնագետները, տարիների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը հնարավորություն են տալիս «ԱՄՕ ԳՐՈՒՊ»-ին առաջարկել մարքեթինգային հետազոտությունների մեծ շարք: Այս բլոկի ընկերությունների առաքելությունն է մշակել և ստեղծել մեր հաճախորդների ապրանքների և ծառայությունների առաջ-խաղացման համար անհրաժեշտ հարթակ, ապահովել նրանց գործունեության զարգացումը։ Այս ոլորտներում «ԱՄՕ ԳՐՈՒՊ»-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Մարքեթինգային խորհրդատվություն:
- Մարքեթինգային ռազմավարության մշակում, շուկա մուտք գործելու և ընդլայնման ռազմավարությունների մշակում՝ հաշվի առնելով/սահմանելով գնային և բյուջետային պլանավորումները:
- Շուկայի ուսումնասիրություն, թերությունների և առավելությունների բացահայտում, մրցակցային համեմատական վերլուծություն, ռիսկերի համադրում:
- Սպառողների բավարարվածության և վերաբերմունքի հետազոտություն և գնահատում, սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագրի մշակում և գնահատում:
- Մարքեթինգային աուդիտ:
- Բիզնես պլանի կազմում:
- Մարկետոլոգների վերապատրաստման դասընթացներ:
- Առևտրային նշանի հայեցակարգի, բրենդի մշակում:
- Դիզայնի մշակում:
- Ցանկացած տեսակի տպագրություն, այդ թվում լայնաֆորմատ: