Ժամանակակից բիզնեսը, այդ թվում՝ տեխնոլոգիական բիզնեսը, կարիք ունի ստանդարտացման, որակյալ և օբյեկտիվ փորձագիտական խորհրդատվության, հատուկ գիտելիքների, որոնք նպաստում են կայուն զարգացմանը։ «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի տվյալ բլոկն ամբողջական կառույց է, որն ապահովում է խմբի բոլոր ընկերությունների գործունեության ամենօրյա ուղեկցումը նեղ մասնագիտական հարցերով, մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում նպատակաուղղված ընտրել հուսալի և որակյալ փորձագիտական ծառայություններ, այդ թվում հատուկ, արտադրական և լաբորատոր սարքավորումներով ու սարքերով համալրումը, դրանց վերանորոգումը, վալիդացումը և ստուգաչափումը: Բացի վերոշարադրյալից «ԱՄՕ ԳՐՈՒՊ»-ի տվյալ բլոկի առաքելությունն է փորձագիտական մասնագիտական աջակցությունը նեղ մասնագիտական հարցերով Խմբի մյուս ստորաբաժանումներին՝ առաջարկվող ծառայությունները բարձր մասնագիտական մակարդակով իրականացնելու նպատակով:
Բարձր որակավորում ունեցող մասնագետները, տարիների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը հնարավորություն են տալիս «ԱՄՕ ԳՐՈՒՊ»-ին ապահովել փորձագիտական ծառայությունների ամբողջական շարք տարբեր ոլորտներում, այդ թվում յուրահատուկ առանձնահատկություններ ունեցող ապրանքների պարագայում տարբեր հետազոտությունների ժամանակ. լաբորատոր, փորձարարական, նախակլինիկական և կլինիկական, մարքեթինգային և հետմարքեթինգային հետազոտությունների, այդ հետազոտությունների անալիզների և մոդուլների մեթոդոլոգիաների և մեթոդների մշակման ժամանակ, պետական գրանցման, մաքսային ձևակերպման ժամանակ, պահեստավորման, պահպանման, դիստրիբուցիայի /բաշխման/, մարքեթինգի ժամանակ (սննդամթերք, դեղամիջոցներ, կոսմետիկա, բժշկական նշանակության պարագաներ, կենցաղային քիմիայի ապրանքներ, ախտահանիչ միջոցներ և այլն:)
Ունենալով սեփական գիտաարտադրական հզորություններ, ուժեղ փորձագիտական թիմ «ԱՄՕ ԳՐՈՒՊ»-ը ոչ միայն լուծում է սեփական խնդիրները և փորձագիտական ծառայություններ է մատուցում իր հաճախորդներին, այլև ինքնուրույն մշակում է նորարարություններ /ինովացիաներ/ և նոր տեխնոլոգիաներ տարբեր ոլորտներում ու ներդնում դրանք կյանքում: Մեր օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությունը մեզ հնարավորութուն է տալիս անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև Եվրամիության եւ Եվրազեսի երկրների փորձագետներին: