«AMO GROUP»-ը գիտական-արդյունաբերական, առևտրային և խորհրդատվական բազմազան ընկերությունների խումբ է, որը գործում է երկրի տնտեսության առաջատար ոլորտներում՝ գիտության, արդյունաբերության (այդ թվում՝ գյուղատնտեսության), ֆինանսների, խորհրդատվության, ծառայությունների և առևտրի ոլորտներում, ներմուծելով և արտահանելով տարբեր ապրանքներ և համախմբելով ավելի քան 10 ընկերություն։ 2014 թվականին հիմնադրվելուց ի վեր «AMO GROUP»-ը կայունորեն մեծացնում է իր հնարավորությունները և վստահորեն շարժվում զարգացման ուղիով՝ ամրապնդելով իր դիրքերը շուկայում և միևնույն ժամանակ բացելով նոր հեռանկարներ իր ծրագրերի համար այլ ոլորտներում։ Խմբի ընկերությունները ակտիվ են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում և պարտավորվում են նպաստել տարածաշրջաններում բնակչության դինամիկ զարգացմանը, աճին և բարեկեցությանը։
Բիզնեսի դիվերսիֆիկացիան, տարիների ընթացքում կայունությունը հաստատած կառավարման կառուցվածքն ու համակարգը, երկարաժամկետ նպատակային ռազմավարությունը, որն ապավինում է սեփական գիտաարդյունաբերական, ֆինանսատեխնիկական և բարձր որակավորում ունեցող մասնագիտական ու ղեկավար կազմի ռեսուրսներին, խմբի կայունության հիմնական շարժիչ ուժերն են։ «AMO GROUP»-ը ինքնաբավ կառույց է, որը կարող է ինքնուրույն լուծել տարբեր բովանդակության և բարդության խնդիրներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ ու սխեմաներ և դրանք ներդնել արտադրության մեջ։ Սեփական արտադրական ներուժը հուսալի հիմք է «AMO GROUP»-ի կայուն զարգացման համար։ Սեփական ներուժի, անսահման հավատքի ու նպատակասլացության վրա հենվելը, երբեք հետ չքայլելը և առկա հնարավորություններից մեկ քայլ առաջ անցնելը այն հիմնարար հատկանիշներն են, որոնք «AMO GROUP» ընկերությունների խմբին հիմնադրման պահից հնարավորություն են տվել զարգանալ գործունեության բոլոր բազմազան ոլորտներում և բացել բիզնեսի համար նոր ուղենիշներ։