Ժամանակակից բիզնեսը կարիք ունի որակյալ մարքեթինգի, բրենդինգի, տպագրության, ֆոտո և վիդեո նկարահանումների, որոնք նպաստում են կայուն զարգացմանը: «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի այս բլոկը ամբողջական կառույց է, որը հնարավորություն է տալիս մասնավոր և կորպորատիվ հաճախորդներին ընտրելու նպատակահարմար հուսալի և բարձրորակ ծառայությունների լայն շրջանակ: Բարձր որակավորում ունեցող մասնագետները, տարիների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը հնարավորություն են տալիս «ԱՄՕ ԳՐՈՒՊ»-ին ապահովել մարքեթինգի, բրենդինգի, տպագրության, ֆոտո և վիդեո նկարահանումների ծառայությունների ամբողջական շարք: Այս բլոկի ընկերությունների առաքելությունն է մշակել և ստեղծել մեր հաճախորդների ապրանքների և ծառայությունների առաջ-խաղացման համար անհրաժեշտ հարթակ, ապահովել նրանց գործունեության զարգացումը։ Այս ոլորտներում «ԱՄՕ ԳՐՈՒՊ»-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները`
- Մարքեթինգային խորհրդատվություն
- Մարքեթինգային ռազմավարության մշակում, շուկա մուտք գործելու և ընդլայնման ռազմավարությունների մշակում՝ հաշվի առնելով/սահմանելով գնային և բյուջետային պլանավորումները
- Շուկայի ուսումնասիրություն, թերությունների և առավելությունների բացահայտում, մրցակցային համեմատական վերլուծություն, ռիսկերի համադրում
- Սպառողների բավարարվածության և վերաբերմունքի հետազոտություն և գնահատում, սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագրի մշակում և ներդրում
- Մարքեթինգային աուդիտ
- Բիզնես պլանի կազմում
- Թվային մարքեթինգի ծառայություններ՝ SMM, SEO, CEM և այլն:
- SMM դասընթացներ:
- Մարքեթինգի բաժնի վերապատրաստում, դասընթացներ:
- Մարկետոլոգների պրոֆեսիոնալ պատրաստման դասընթացներ:
- Առևտրային նշանի հայեցակարգի, բրենդի մշակում և իրականացում:
- Դիզայնի մշակում
- Գովազդային արշավի արդյունավետության գնահատում, նոր արշավների հայեցակարգի մշակում, պլանավորում և ներդրում
- Գովազդի սցենարի կազմում և նկարահանում
- Ցանկացած տեսակի տպագրություն, այդ թվում լայնաֆորմատ
- Պրոֆեսիոնալ ֆոտո և վիդեո նկարահանում
- Նկարահանումների, հոլովակների մոնտաժում
- Կայքերի պատրաստում