Skip to main content

Ժամանակակից բիզնեսը կարիք ունի որակյալ իրավաբանական պաշտպանության և ուղեկցության, որոնք նպաստում են կայուն զարգացմանը։  «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի այս բլոկը ամբողջական  կառույց է, որը հնարավորություն է տալիս անհատական և կորպորատիվ հաճախորդներին ընտրելու նպատակահարմար հուսալի և բարձրորակ իրավաբանական օգնության, ծառայությունների լայն շրջանակ: Այս բլոկի ընկերությունների առաքելությունն է ապահովել մեր հաճախորդների մոտ անվտանգության և հուսալիության զգացողությունը: Բարձր որակավորում ունեցող իրավաբանները, տարիների կուտակած մասնագիտական փորձը հնարավորություն է տալիս «ԱՄՕ ԳՊՈՒՊ»-ին ապահովելու լիարժեք իրավաբանական պաշտպանություն: Այս ոլորտում «ԱՄՕ ԳՊՈՒՊ»-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները.

Ըստ ճյուղերի՝

– քաղաքացիական, այդ թվում ընտանեկան, ժառանգական իրավունք

– քրեական և քրեական դատավարության իրավունք

– վարչական իրավունք

– հարկային, մաքսային, բանկային, ֆինանսական իրավունք

– էկոլոգիական իրավունք, այդ թվում ընդերքօգտագործում

– աշխատանքային իրավունք

– սահմանադրական և միջազգային իրավունք

  • Իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիական (այդ թվում ըտնտանեկան, ժառանգական) քրեական, վարչական, բանկային, հարկային, մաքսային, ֆինանսական, էկոլոգիական, այդ թվում ընդերքօգտագործման, աշխատանքային, սահմանադրական, միջազգային իրավունքների ոլորտում
  • Հիշյալ ոլորտներում բազմակողմանի և ամբողջական իրավական վերլուծություններ, ցանկացած տիպի փաստաթղթերի մշակում և կազմում, ուսումնասիրություն, հետազոտություն, խորհրդատվություն, գործընկերների շահերի և իրավունքների ներկայացում և պաշտպանություն
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրության մասին ամբողջական և մանրամասն տեղեկատվության տրամադրում
  • Իրավաբանական անձանց իրավաբանական խորհրդատվություն, սպասարկում
  • Իրավական միջավայրի վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ գործարք կնքելու նպատակահարմարության, տնտեսական արդյունավետության տեսանկյունից
  • Բիզնես վերլուծութուն իրավական տեսանկյունից
  • Տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող ընկերությունների հիմնադրման, վերակազմակերպման (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարման գործընթացի կազմակերպում և իրավական ապահովում
  • Ցանկացած տիպի պայմանագրերի մշակում (այդ թվում օտար լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն), ուսումնասիրություն, վերլուծություն և եզրակացությունների տրամադրում, պայմանագրերից բխող ռիսկերի գնահատում, պայմանագրի կնքմանը նախորդող բանակցային գործընթացում իրավական աջակցություն
  • Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ գրանցումների, թույլտվությունների և լիցենզիաների ձեռքբերման գործընթացի կազմակերպում և իրավական ապահովում
  • Ֆիզիկական անձանց իրավաբանական խորհրդատվություն և պաշտպանություն
  • Աշխատանքային հարաբերությունների կարգավորմանն ուղղված փաստաթղթերի մշակում: Գործատուի ներքին իրավական ակտերի մշակում (ներքին կարգապահական կանոններ, հրամաններ և այլն):
  • Աշխատանքային վեճերի արտադատարանական կարգավորում
  • Աշխատանքի և ուսման նպատակով արտասահման մեկնողների իրավաբանական սպասարկում թե Հայաստանում, թե արտերկրում
  • Տուրիստական ուղևորությունների, արտասահմանյան գործուղումների ընթացքում իրավաբանական սպասարկում
  • Անշարժ գույքի հետ կապված գործարքների կազմակերպում և իրավաբանական սպասարկում: Անշարժ գույքի հետ կապված իրավաբանական փաստաթղթերի հետազոտություն և վերլուծություն՝ գործարքի կնքման կամ կատարման համար առավել ապահով ուղիների սահմանման նպատակով:
  • Մտավոր սեփականության իրավունքի հետ կապված իրավական խնդիրների լուծում
  • Գործընկերների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն դատական ատյաններում
  • Փաստաբանական ծառայություններ քրեական և քաղաքացիական գործերով
  • Դիմումների, հայցադիմումների, պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում:
  • Ներկայացուցչություն բոլոր դատական մարմիններում և ատյաններում (առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, վարչական դատարան, սնանկության դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, սահմանադրական դատարան, մարդու իրավունքների եվրոպական դատարան):
  • Բանակցությունների վարում դատական և մինչդատական վարույթում, հաշտության համաձայնության ձեռքբերում և կնքում:
  • Ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում

Այս էջի միջոցով Դուք կարող եք դիմել Ձեզ անհրաժեշտ ծառայության համար

Դիմում