ԿՈՄՊՈԶԻՏԱՅԻՆ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ, FRP ՊՐՈՖԻԼՆԵՐ (ԱՊԱԿԵՊԼԱՍՏԵ ՊՐՈՖԻԼՆԵՐ) ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ
Ինժեներական, կոնստրուկցիոն շինանյութերը, դետալները և միացումները միշտ եղել և կլինեն պահանջված: «ԱՄՕ ԳՐՈՒՊ» ընկերությունների խմբի այս բլոկը ամբողջական կառույց է, որը հնարավորություն է ընձեռում անհատներին և կորպորատիվ հաճախորդներին ընտրել նյութերի, դետալների և կոնստրուկցիաների լայն տեսականի: Ընկերությունն իր արտադրական տարածքներում իրականացնում է տարբեր մետաղներից և կոմպոզիտային նյութերից, FRP (Fiberglass Reinforced Plastic), ապակեպլաստե պրոֆիլներից տարբեր դետալների և կոնստրուկցիաների պատվերների արտադրության:
Ցանկացած մետաղական դետալ և կոնստրուկցիա հաճախորդների համար դառնում է իրականություն մեր ինժեներներին և ճարտարապետներին այցելելուց և իրենց ցանկությունները ներկայացնելուց հետո: Բարձր ճշգրտության լազերային կտրում և ֆրեզավորում, կրեատիվ և բարձրորակ կոնստրուկցիաների և տարբեր իրերի պատրաստում մետաղից՝ այս ամենը դուք կգտնեք մեզ մոտ: Նույնը վերաբերում է կոմպոզիտային նյութերին, FRP (Fiberglass Reinforced Plastic) պրոֆիլներին և ապակեպլաստե պրոֆիլներից կոնստրուկցաներին: Եթե մետաղական դետալները, իրերը և կոնստրուկցիաները վաղուց հայտնի են ու լայնորեն կիրառվում են տարբեր ոլորտներում և դրանց մասին պետք չէ մանրամասն խոսել, ապա ապակեպլաստից կոմպոզիտային նյութերը, FRP պրոֆիլները մեր շուկայում նոր նյութեր են: Այն կոնստրուկցիոն նյութ է, որն ունի բազմաթիվ առավելություններ մետաղի, փայտի, բետոնի, պլաստիկի նկատմամբ:
Ապակեպլաստից կոմպոզիտային նյութերը, FRP պրոֆիլները (Fiber Reinforced Polymer) կոմպոզիտային կոնստրուկցիոն տարրեր են, որոնք բաղկացած են ապակե մանրաթելից և պոլիմերային խեժից որոշակի հարաբերակցությամբ: Արտադրվում են արդյունաբերական եղանակով, առավել հաճախ փուլտրուզիոն մեթոդով, որն ապահովում է կայուն երկրաչափություն և բարձր որակ։
Ապակեպլաստից կոմպոզիտային նյութերի, FRP պրոֆիլների բաղադրիչներն են.
Ամրացում՝ ապակեմանրաթել (կրում է հիմնական բեռը):
Մատրիցա՝ պոլիեսթերային, վինիլեսթերային կամ էպոքսիդային խեժ:
Հավելումներ՝ ուլտրամանուշակագույն կայունացուցիչներ, կրակի դանդաղեցուցիչներ,
գունանյութեր:
Հիմնական հատկությունները
- բարձր ամրություն ցածր քաշի պայմաններում
- կոռոզիայի և խոնավության նկատմամբ բացարձակ դիմադրողականություն
- երկարակեցություն 30-50 տարի
- դիէլեկտրիկ, էլեկտրականություն չի անցկացնում
- չի պահանջում ներկում և սպասարկում
- դիմացկուն է քիմիական և քայքայիչ միջավայրերի նկատմամբ
Կիրառման հիմնական ոլորտները
- շինարարություն և բարեկարգում
- հետիոտնային կամուրջներ, տախտակամածներ, հովանոցներ, ափամերձ կառույցներ
- բազրիքներ, ցանկապատեր, կրող շրջանակներ
- արդյունաբերական և քիմիական օբյեկտներ, ագրեսիվ միջավայր
- Էներգետիկա և տրանսպորտ, ենթակառուցվածքներ
- գյուղատնտեսություն
Հիմնական առավելությունները
Ապակեպլաստե կոմպոզիտային նյութերը, FRP պրոֆիլները իրենց մեջ համատեղում են մետաղի ամրությունը, պլաստիկի կայունությունը և քարի ամրությունը՝ միևնույն ժամանակ մնալով թեթև և հեշտ հավաքվող ու տեղադրվող:
Ի տարբերություն մետաղի ապակեպլաստե կոմպոզիտային նյութերը, FRP պրոֆիլները կոռոզիայից զերծ են, 3 – 5 անգամ ավելի թեթև քան մետաղը, դրանք չեն պահանջում պարբերական սպասարկում, ներկում, չունեն ջերմային հաղորդունակություն, ինչը նշանակում է, որ ապակեպլաստե կոմպոզիտային նյութերը, FRP պրոֆիլները գործնականում չեն փոխանցում ոչ ջերմություն, ոչ ցուրտ, ինչպես նաև չունեն էլեկտրական հաղորդունակություն, շահագործման ժամկետը 40-50 տարի է, մինչդեռ մետաղն ունի 10-25 տարի շահագործման ժամկետ: Այսպիսով, կարելի է ասել, որ ապակեպլաստե կոմպոզիտային նյութը, FRP պրոֆիլը առավել շահեկան է մետաղի համեմատ շահագործման երկարատևության և սպասարկման անհրաժեշտության բացակայությամբ, իդեալական նյութ է արագ հավաքվող ժամանակակից կառույցների համար:
Ի տարբերություն փայտի այն չի կլանում խոնավությունը, չի փտում, չի ենթարկվում միջատների և կրծողների ազդեցությանը, չի դեֆորմացվում, միշտ կայուն է, չի այրվում։ Այսպիսով, մենք կարող ենք ասել, որ ապակեպլաստե կոմպոզիտային նյութը, FRP պրոֆիլը փայտի «հավերժական» այլընտրանքն է:
Ի տարբերություն սովորական պլաստիկի, այն ունի բարձր ամրություն և կոշտություն, շահագործման լայն ջերմաստիճանի ռեժիմ – 60⁰C – ից մինչև + 150⁰C, օգտագործվում է որպես կրող կառուցվածք: Ապակեպլաստե կոմպոզիտային նյութը, FRP պրոֆիլը ինժեներական, կոնստրուկցիոն, շինարարական նյութ է, այլ ոչ թե կենցաղային պլաստիկ:
Ի տարբերություն բետոնի / քարի, այն ունի շատ թեթև քաշ, հիանալի նյութ է արագ հավաքման, տեղադրման համար, շահագործման ընթացքում ճաքեր չեն առաջանում, ունի բարձր ճկունություն: Այսպիսով, կարելի է ասել, որ ապակեպլաստե կոմպոզիտային նյութը, FRP պրոֆիլը իդեալական է ժամանակակից կառույցների և արտաքին երեսպատման կոնստրուկցիաների համար:
Ցանկացած դեպքում ապակեպլաստե կոմպոզիտային նյութերը, FRP պրոֆիլները տարիների ընթացքում տնտեսապես առավել շահեկան են, տասնամյակների ընթացքում խնայողությունն ակնհայտ է. կոռոզիաի չեն ենթարկվում, ներկում չեն պահանջում, վերանորոգում չեն պահանջում, փոխարինում չեն պահանջում: Ապակեպլաստե կոմպոզիտային նյութերը մետաղի, փայտի, բետոնի և այլնի պարզունակ փոխարինում չեն: Դա հաջորդ տեխնոլոգիական քայլն է: Առավելագույն ամրություն գումարած շահագործման նվազագույն ծախսեր:

